Ծանո ինձ, Տէր, զճանապարհս քո, և ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, հեռացո, Տէր, զմարմինս իմ ի խորհրդոց չարեաց, և հաստատեա յերկիւղ բարեաց` սուրբ և անարատ կեալ առաջի քո յամենայն ժամ։
Դադարեցո զիս, Տէր, ի չարաչար խորհրդոց իմոց և յառնելոյ զկամս մտաց իմոց և մարմնոյ իմոյ. զահագին օր գալստեան քո նկարեա առաջի աչաց իմոց` դողալ և սարսիլ ի դատաստանաց քոց։
Զարդարեա զիս, Տէր, մեծաւ երկիւղիւ քո, և դարձո յանառակութենէ յարդարութիւն, յաղտեղութենէ ի սրբութիւն, ի ծուլութենէ ի զգաստութիւն, ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ուղիղս։
Մի՛ մերժեր զիս, Տէր, ի հայրական գթոյ քոյ, համարձակիմ ի խնամս սիրոյ քոյ, ի ծնողէդ վերջացայ և զորդիութիւն իմ ուրացայ։ Հա՜յր, մեղայ յերկինս և առաջի քո, չեմ արժանի կոչիլ որդի քո, արա զիս իբրեւ զմի ի վարձկանաց քոց։
Նայեա, Տէր, ի մերկութիւն անձին իմոյ զոր կողոպտեաց թշնամին, և այժմ խայտառակ և ամօթալից կամ առաջի քո աստուածային գթութեանդ, մարդասիրեա և զգեցո ինձ զհանդերձ հարսանեաց, և մոյծ և ուրախացո զիս ի կոչումն բազմելոց քոց։
Պահեա զիս, Տէր, ի բանից և ի գործոց, ի տեսութեանց և ի գերիչ խորհրդոց. և զերկիւղ դատաստանի քո տպաւորեա ի սրտի իմում` անզբաղ յօժարութեամբ մտօք փութալ և պահել զպատուիրանս քո։
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...